ԳՅՈՒՄՐՈՒ N 38 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Բուլվարային փողոց, շենք 7
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ԴՊՐՈՑԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
1

Դպրոցի դրոշը վարդագույն է, որը խորհրդանշում է բարություն, սեր, ռոմանտիկա: Վարդագույնը կյանքը լիարժեք և նոր տպավորություններով ապրելու խորհրդանիշ է: Վարդագույնը լավատեսության գույն է: Վարդագույն երազներ՝  հույսեր, հեռանկարներ: Վարդագույն դրոշի վրա պատկերված է արև և նրա դեղին ճառագայթները խորհրդանշում են լույսը՝ այս դեպքում գիտության լույսն է: Պարմանների և պարմանուհիների վարդագույն երազանքների իրականացման համար կարևոր է գիտելիքի լույսը:

ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԸ

2012 թվականի հոկտեմբերի 8-ին անցկացրած աշակերտական խորհրդի թիվ 1 նիստում ներկայացվեց և հաստատվեց Գյումրու N38 հիմնական դպրոցի օրհներգը, դրոշը և կարգախոսը: Դպրոցի կարգախոսն է՝ «ԳԻՏՈՒԹՅԱՄԲ  ԶԻՆՎԱԾՆ  ԱՆՊԱՐՏԵԼԻ  Է» Դրոշը վարդագույն կտորի վրա նկարված բացված գիրք է`որպես գիտելիքի աղբյուր, իսկ արևի ճառագայթները՝որպես գիտության լույս: Դպրոցի օրհներգը գրվածէ  Պարույր Սևակի «ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ» բանաստեղծության խոսքերով (մասամբ վերափոխված) և Մարթեն Յորգանցի «Հայերեն կերգենք» երգի երաժշտությամբ:

 

Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու~յն դիվան,
Մեր ազնվության գովասանագիր
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
Անցյալին պարզված դու մեր լսափող
Եվ մեր խոսափող` գալիքին ուղղված
Դու մեր սրբություն` կնիքված Մեսրոպով
Նարեկացիով օծված ու յուղված:

Կրկներգ (2անգամ): Հա'յ, խոսք, հա'յ խոսք, ապրի'ր դարեդար
Ի՛մ դպրոց, ի՛մ դպրոց, քեզ եմ սիրահար…

Դաժան դարերի ամեն մի ժամին
Շատ բան է խլել մեզնից թշնամին,
Բարդելով վերքին վերք ու անարգանք
Մեծության վրա մի նոր մեծություն
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք
Խլել է մեզնից փառք ու մեծություն:
Բայց չես խլվի, չես փլվի երբեք,
Ինչպես արյունից գույնը չի խլվում:

Կրկներգ (2անգամ): Հա'յ, խոսք, հա'յ խոսք, ապրի'ր դարեդար
Ի՛մ դպրոց, ի՛մ դպրոց, քեզ եմ սիրահար…

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Բուլվարային փողոց, շենք 7
Հեռախոս + 374 312 39786

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 38 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 38 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են