ԳՅՈՒՄՐՈՒ N 38 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Բուլվարային փողոց, շենք 7
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հացից հետո ժողովրդի համար կարևորը դպրոցն է: Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների և պետությունների կենցաղն ու ճակատագիրը: Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձևավորում է աճող սերնդի միտքը: 1998 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու թիվ 38 միջնակարգ դպրոցը` 70 սովորողներով և 10 աշխատակիցներով,  իր աշխատանքները սկսեց բուլվարային թաղամասում տեղակայված մաթեմատիկական թեքումով դպրոցի մասնաշենքում` նորակառույց դպրոցում աշխատելու ակնկալիքով: Դպրոցի աշխատանքները, որպես տնօրեն, ղեկավարում էր բանիմաց, խելացի, մասնագիտությամբ մաթեմատիկ Ալեքսանդր Սարգսյանը: Ըստ նախագծի` նորակառույց բուլվարային թաղամասը պիտի ունենար նաև իր մշակութային ու կրթական հաստատությունները` կինոդահլիճ, այգի, գեղեցիկ ճեմափողոց, որոնք պետք է համալրված լինեին բարձրահարկ շենքերով: Սակայն 1988թվականի երկրաշաժը խաթարեց նորակառույց թաղամասի, ինչպես նաև`դպրոցի հետ կապված ծրագիրը, որն ունեցավ իր ծանրհետևանքը: 1988 թվականի մարտ ամսից դպրոցի մանկավարժական հանրույթի գործունեությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքները ծավալվեցին փայտաշեն տնակներում: Շուրջ 14 տարի դպրոցի հանրույթը իրաշխատանքային գործունեությունը ծավալեց փայտաշեն տնակներում, որտեղ առկա էին բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրներից առանձնանում էր մեկը`ունենալ քարաշենդ պրոց: Ահա եկավ բաղձալի օրը: 2002թվականի սեպտեմբեր ամսին կայացավ նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի հանրույթը սկսեց իր լայնածավալ աշխատանքը նորակառույց դպրոցում: 2002 թվականի դեկտեմբեր ամսից դպրոցի տնօրենի պարտականությունը ստանձնեց նույն դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքներով տնօրենի տեղակալ, մանկավարժի ավյունով և վճռականությամբ լի Գոհար Շահբազյանը, ով այժմ էլ ղեկավարում է հանրույթը: Բանիմաց և իր գործին գիտակ տնօրենը շատ լավ հասկանում էր, որ հարկավոր էր նոր մոտեցումներ, ժամանակաճանաչ ծրագրեր, որոնք կնպաստեն դպրոցիառաջընթացին և հետագա գործունեությանը: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց մի կուռ, ամբողջական հանրույթի, որը համալրված է գիտակ, բանիմաց, բարեխիղճ ուսուցիչներով, ովքեր աշխատում են համագործակցված: Դպրոցն այն հարազատ տունն է, թրծարանը, որտեղ կոփվում են ապագա սերնդի հոգիները: Ջերմեռանդ, անմնացորդ աշխատանքի շնորհիվ դպրոցի հանրույթը հասել է բազմաթիվ հաջողությունների տարբեր բնագավառներում` Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակիցներ

  1. Շրջանավարտներ, ովքեր ուսումը շարունակել են բուհերում
  2. Զինծառայողներ, ովքեր անձնվիրաբար պաշտպանում են հայրենիքի սահմանները

Դպրոցը հաջողություններ է ունեցել նաև ասմունքի մրցույթներում, ունեցել ենք աշակերտներ, ովքեր պարգևատրվել են պատվոգրերով: Դպրոցում տարիներ շարունակ գործում է «Բանավեճի ակումբը», որը ղեկավարում է Շ. Սարգսյանը: Դպրոցի թիմը միշտ արժանացել է խրախուսանքների և աչքի է ընկել իր ակտիվությամբ: Բանավեճի ակումբը հաղթող է ճանաչվել մարզի հիմնական դպրոցների շարքերում:
Չնայած այն հանգամանքին, որ դպրոցը մինչօրս չունի մարզադահլիճ, և սա դպրոցի չլուծված խնդիրն է, մեծագույն հաջողություններ ենք ունեցել սպորտի բնագավառում: Դպրոցի սաները` Աննա Մխիթարյանը (դահուկասպորտ), ՍեդաՍահակյանը (լող),սպորտային ոլորտում հաջողություններ են ունեցել եվրոպական և համաշխարհային մրցույթներում` բարձր պահելով ՀՀ պետական դրոշը: Գոռ Մինասյանը ևս դպրոցի սանն է, ով դարձավ ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն:
Հաստատությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ և իրականացնում հետևյալ ծրագրերը`

  1. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ`«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում
  2. «Դպրոցական ծնողխորհուրդի անդամների ասոցիացիա»
  3. «Փրկե´նք երեխաներին» կազմակերպություն
  4. ՄԱԿ-ի պարենային ծրագիր
  5. «Պարենի համաշխարհային ծրագիր» դպրոցական սնունդ

2012 թվականից դպրոցում գործում է ներառական կրթությունը: Այս ոլորտում աշխատում են երիտասարդ մասնագետներ: 2012 թվականից գործում է նաև նախադպրոցական 2 խումբ: Դպրոցի տարածքը բարեկարգ է` շրջապատված վարդատունկերով, ծառերով: Հանրույթի աշխատանքները ընթանում են առողջ, ջերմ մթնոլորտում, համախմբված, աշխատանքային բարձր կարգապահությամբ և  ժամանակի պահանջներին համահունչ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Բուլվարային փողոց, շենք 7
Հեռախոս + 374 312 39786

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 38 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 38 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են