ԳՅՈՒՄՐՈՒ N 38 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Բուլվարային փողոց, շենք 7
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու N38 հիմնական դպրոցն ընտրել է իր կարգախոսը՝ «Գիտությամբ զինվածն անպարտելի է»:
Այս կարգախոսով էլ առաջնորդվում են կրթօջախի մանկավարժական հանրույթն ու սաները: Մենք բոլորս հաստատ գիտենք, որաշխարհում անցողիկ է ամենբան՝ հարստու-թյուն, փառք, մեծարանք, և միայն գիտության լույսն է վառվելու հավիտյան: Մեր այսօրվա երկրին, հայրենիքին պետք են գիտությամբ զինված հայրենասեր երիտասարդներ: Մեր այսօրվա սաներն են դառնալու ՀՀ արժանի քաղաքացիներ, ինժեներներ, բժիշկներ ու գյուտարարներ: Դպրոցն է պետության հիմքը, իսկ մեր դպրոցը այդ հիմնաքարերից մեկն է: Դպրոցն առաջնորդվում է Համո Սահյանի կարգախոսով նաև. «Շտկենք սապատն այս աշխարհի, Թեկուզ մի քիչ կռանալով» : Դպրոցի առաքելությունը մարդ-անհատ արժեքային համակարգի ձևավորումն է, իր սաներին գիտության լույսով մկրտելը, պետության համարարժանի քաղաքացիներ ձևավորելը: Եվ դպրոցն իրականացնում է իր առաքելությունները`երեխայակենտրոն և նորարարական ուսուցման ստեղծման և ապահովման հետ կապված, որտեղ սովորողները ստանալու են. Հիմնական կրթություն, բարոյական, հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակ, որն անհրաժեշտ է ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու: Մարդու, բնության, հասարակության մասին գիտելիքների ձևավորում: Դաստիարակվելու են ` Իրենց իրավունքներն իմացող մարդասեր, հայրենասեր ՀՀ ապագա քաղաքացիներ՝ ուսումնառության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նկատմամբ աճող շահագրգռվածությամբ: Մանկավարժները`Ձգտելու են զարգանալ իրենց գործունեությամբ և ստեղծագործական մտածելակերպով, արդյունքում՝ կատարելագործելով ուսումնական հաստատության ուսումնադաս-տիարակչական համակարգի աշխատանքները, վերազինելով կրթության բովանդակային կառուցվածքը:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ա
 
Ա
   

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ Ր Ա Վ Ե Ր
ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` <<Սննդի ծանրոցների >> ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

ՀՐԱՎԵՐ

ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-Ի 2018թ.-ի կարիքների համար` <<Դպրոցական սնունդ>> ծրագրի շրջանակներում սննդամթերքի ձեռք բերման նպատակով հայտարարված մեկ անձիցգնում կատարելու ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

 

 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Բուլվարային փողոց, շենք 7
Հեռախոս + 374 312 39786

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 38 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 38 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են